Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով և հիմք ընդունելով Դավիթ Հովհաննիսյանի դիմումը՝ 1. Դավիթ Պատվականի Հովհաննիսյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, գյուղ Արտավազ, գյուղ Փյունիկ, 1-ին փողոց, 32 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 07-017-0034-0008/ 0․0205 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման համար նախատեսված հողամասին և հողամասի վրա առկա 17,39 քմ մակերեսով շինությանը կից՝ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գյուղ Արտավազում գտնվող 0․00710 հա մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ բնակավայրերի հասարակական կառուցապատման համար նախատեսված հողամասը։
2. Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 133317 ( մեկ հարյուր երեսուներեք հազար երեք հարյուր տասնյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ: |