Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասով և 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, 1. Տալ համաձայնություն համայնքի կողմից Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ԼՖ ծրագրի Երկրորդ բաղադրիչի շրջանակներում ծրագրին մասնակցելու առաջարկին:
2. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ԼՖ ծրագրի Երկրորդ բաղադրիչի շրջանակներում համայնքի կողմից ծրագրի առաջարկ ներկայացնելու նպատակով ստեղծել Նախաձեռնող խումբ՝ համաձայն հավելվածի:
3. Հանձնարարել նախաձեռնող խմբին նախապատրաստել Ծրագրի նախնական տարբերակը՝ ՀՏԶՀ-ի կողմից առաջարկված չափանիշներին համապատասխան:
4. Ծրագրի ընտրության և նախապատրաստման ընթացքում կազմակերպել քննարկումներ և լսումներ համայնքի բնակավայրերում, բնակչությանը տրամադրել մանրամասն տեղեկատվություն Ծրագրի և նրա նախապատրաստման ընթացքի մասին:
5. Լիազորել նախաձեռնող խմբի անդամներին Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի առաջարկը ներկայացնել ՀՏԶՀ-ին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |