Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ և 6-րդ ենթակետերով և հիմք ընդունելով Ռաֆայել Ալեքսանդրի Խաչատրյանի դիմումը՝ 1. Ռաֆայել Ալեքսանդրի Խաչատրյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք,քաղաք Ծաղկաձոր, Պահլավունյաց փողոց թիվ 88/3 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 24122021-07-0132, կադաստրային ծածկագիր՝ 07-005-0020-0118,/ 0,1 հա, մակերեսով հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողամասին և հողամասի վրա ամրակայված 560․61 քմ ընդհանուր մակերեսով շինություններին կից՝ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, ք․Ծաղկաձոր, Պահլավունյաց փողոց թիվ 88/6 հասցեում գտնվող, 0,022 հա մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ հատուկ պահպանվող հանգստի համար նախատեսված հողամասը ։
2. Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 3 558 852 (երեք միլիոն հինգ հարյուր հիսունութ հազար ութ հարյուր հիսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ : |