Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի, 1-ին մասի, 16-րդ կետի պահանջներով , հիմք ընդունելով համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 12-ի N 34 որոշումը՝
1․ Ծաղկաձոր համայնքի սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության, մարզ Կոտայք, համայնք Ծակաձոր, գյուղ Աղավնաձոր, 1-ին փողոց 29 հասցեում գտնվող՝ (կադաստրային ծածկագիր 07-010-0012-0009-001 ) մշակույթի տան (արվեստի դպրոց) շենքի 2-րդ հարկի տարածքը` 411.52 քառակուսի մետր մակերեսով՝ 5 ( հինգ ) տարի ժամկետով՝ անհատույց օգտագործման տրամադրել «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությանը՝ երիտասարդական կենտրոն հիմնադրելու համար։
2․ Համայնքի ղեկավարի հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սորագրման պահից։