Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ և 10-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի, 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման 54-րդ և 60-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի մայիսի 29-ի N 1/փ-218 եզրակացությունը և «ԿԵՉԻ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՈՒՆ » սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի դիմումը 1․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի, Ծաղկաձոր քաղաքի Խ․ Կեչառեցու փողոց 4 հասցեում գտնվող, «ԿԵՉԻ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՈՒՆ » սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 0,5961 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 07-005-0026-0818) հատուկ պահպանվող տարածքների, հանգստի համար նախատեսված՝ նպատակային և գործառնական նշանակության հողամասը փոփոխել բնակավայրերի, բնակելի կառուցապատման նպատակային և գործառնական նշանակության հողամասի: 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից |