Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով և 33-րդ հոդվածի 3-րդ մասով `
- Հաստատել Ծաղկաձոր համայնքի 2018 թվականի տարեկան բյուջեն` համաձայն հավելվածի:
-
Սահմանել, որ համայնքի ղեկավարի կողմից բյուջետային տարվա ընթացքում կատարվող վերաբաշխումների հանրագումարը չպետք է գերազանցի տվյալ տարվա բյուջեի քսան տոկոսը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկմանն հաջորդող տասներորդ օրը:
|
|
|