Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 4-րդ ենթակետերով և հիմք ընդունելով Վրեժ Ավետիքի Ասատրյանի դիմումը՝ 1. Վրեժ Ավետիքի Ասատրյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, գյուղ Մեղրաձոր 3-րդ փողոց, 68/1 շենքի հարակից տարածք թիվ 5 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 07-045-0063-0074/ 0․0075 հա մակերեսով բնակավայրերի, այլ հողերի համար նախատեսված հողամասին կից՝ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գյուղ Մեղրաձոր, 3-րդ փողոց, թիվ 68/22 հասցեում գտնվող 0․00749 հա մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ բնակավայրերի, բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասը։
2. Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 140 662 (հարյուր քառասուն հազար վեց հարյուր վաթսուն երկու) Հայաստանի Հանրապետության դրամ: |