Այսօր: Կիրակի, 19 Հոկտեմբերի 2025թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 հոկտեմբերի 2025 թ.

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 11-րդ հոդվածի,  35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով  Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, Իրաքի Հայոց թեմի և Բասրայի հայ համայնքի հոգևոր հովիվ  Դերենիկ  աբեղա Սահակյանի դիմումը.

1.Ծաղկաձոր համայնքի ավագանու ՝ « Հայատանի Հանրապետության Կոտայքի մարզի , Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի 5-րդփողոցի անվանակոչման մասին»  որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպել  և անցկացնել հանրային քննարկումներ:

2.Հաստատել Ծաղկաձոր համայնքի ավագանու՝ « Հայատանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի 5-րդփողոցի անվանակոչման մասին» որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումների անցկացման վերաբերյալ հայտարարությունը՝  համաձայն հավելվածի:

3.Ապահովել համայնքապետարանի պաշտոնական կայքում  և ֆեյսբուքյան էջում  Ծաղկաձոր համայնքի ավագանու`  Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի 5-րդփողոցի անվանակոչման մասին  որոշման նախագծի վերաբերյալ  կազմակերպվող հանրային քննարկումների անցկացման վերաբերյալ հայտարարության տեղադրումը, ինչպես նաև համայնքի բնակիչներին օրենքով սահմանված կարգով իրազեկելը:

4.Սույն որոշման կատարումն ու պատասխանատվությունը վերապահել  Մեղրաձոր բնակավայրի վարչական ղեկավար՝ Վոլոդյա  Հովհաննիսյանին:

5. Հանրային բաց լսումները տեղի կունենան 2025 թվականի նոյեմբերի    13-ին,  ժամը 11:00-ին   Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի վարչական շենքում /հասցե՝ գ. Մեղրաձոր, 7-րդ փողոց 2 շենք/:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ռիմա Մանուկյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner