Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հողային օրենսգրքի 48 1 -րդ և 76-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի ա) ենթակետով և հիմք ընդունելով <<Դահուկ Հաուս>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կարապետյանի դիմումը՝ 1․Համայնքային սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր Մհեր Մկրտչյան փողոց 16/4 հասցեում գտնվող,հատուկ պահպանվող տարածքների, հանգստի համար նախատեսված 0,000225 հա / ծածկագիր 07-005-0021-0154/ հողամասը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով 90 / իննսուն / տարի ժամկետով օգտագործման տրամադրել «Դահուկ Հաուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, գովազդ տեղադրելու նպատակով ։ 2․ Սահմանել տարեկան վարձավճար 30 /երեսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ ։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |