Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N143-Ն որոշման հավելված 2-ը՝
<<ԼԵԳԱԼ>>ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության վկայական N 15072024-07-0052) մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, Սարալանջի 1-ին փողոց, 1/48 հասցեում գտնվող 0․158689 հա մակերեսով հողամասի բաժանման հետևանքով առաջացած (ըստ բաժանման հատակագծի) 0,079281 հա մակերեսով (առանձնացվող հատված 2) հողամասին տրամադրել հասցե` մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր,Սարալանջի 1-ին փողոց, 1/48 հողամաս , իսկ մնացած 0.079408 հա մակերեսով (առանձնացվող հատված 1) հողամասի հասցեն՝ մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր,Սարալանջի 1-ին փողոց, 1/69 հողամաս: