Այսօր: Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



24 հոկտեմբերի 2024 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական  ինքնակառավարման   մասին»   օրենքի 35-րդ  հոդվածի   1-ին մասի 16-րդ կետով, Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 119 որոշումը և հիմք ընդունելով  «Պրես Ստենդ»  սահմանափակ  պատասխանատվությամբ ընկերության  տնօրեն Էդգար Խանզադյանի դիմումը՝ 

1.Երկարաձգել Ծաղկաձորի համայնքապետարանի և <<Պրես Ստենդ>> ՍՊԸ-ի միջև կնքված հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետը (հողամասի վարձակալության պայմանագիր՝  վավերացված՝ 2022 թվականի ապրիլի 19-ին՝ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան նոտարական տարածքի նոտար Գուրգեն Գյուլնազարյանի կողմից, գրանցված գրանցամատյանում թիվ 1201)՝ Ծաղկաձոր համայնքի ավագանու կողմից որոշված՝ 5 տարի ժամկետով։ 

2.Հողամասի վարձակալության ամսեկան վարձավճարը սահմանել 100.000 (մեկ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ,որը անհրաժեշտ է վճարել 900125002031 հաշվեհամարին:

3.<<Պրես Ստենդ>> ՍՊԸ-ի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետի երկարաձգման պայմանագիր:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Զոհրաբ Բաբախանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner