Այսօր: Ուրբաթ, 14 Նոյեմբերի 2025թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



13 նոյեմբերի 2025 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ծաղկաձորի համայնքապետարանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ՝  Ծաղկաձոր համայնքի, Արտավազ գյուղի, թիվ 4 շենքի բնակիչների կողմից համայնքի ղեկավարին հասցեագրված դիմում բողոքի հիման վրա:

    Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Ծաղկաձոր համայնքի Մարմարիկ բնակավայրի  բնակիչ Գագիկ Լյուդվիգի Սեփոյանը իրեն պատկանող խոշոր եղջերավոր անասունները պահել է դրա համար չնախատեսված վայրում, այսինքն կատարել է իրավախախտում, որը նախատեսված է  Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի /հետայսու՝ Օրենսգիրք/ 114-րդ հոդվածով,  համաձյան որի արգելված տեղերում անասուններ պահելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

 Հարուցված վարչական վարույթի լսումների վերաբերյալ ծանուցվել է Գ.Սեփոյանը, որը  ընդունել է իրավախախտում կատարելու փաստը:  Վարչական իրավախախտնման վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ կատարվել է Օրենսգրքի 114-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է Գագիկ Սեփոյանը:

    Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 33-րդ հոդվածով , 114-րդ հոդվածով , 219.1-րդ, 252-րդ, 281-րդ, 282-րդ և 305-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ , 58-60-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով  և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ղեկավարին կից վարչական հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 07-ի թիվ 5 արձանագրությունը.

 

1. Ծաղկաձոր համայնքի Մարմարիկ բնակավայրի բնակիչ Գագիկ Սեփոյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝  նշանակելով վարչական տույժ՝ տուգանք, 10 000/հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով: 

2. Տուգանքի վճարումը կատարել սույն որոշման ստացման պահից  ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում հետևյալ հաշվեհամարին .  900125002114 :

3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում  Գագիկ Սեփոյանին կամ ներկայացուցչին պատշաճ իրազեկելու հաջորդ օրվանից: 

4. Սույն որոշումը կարող  է բողոքարկվել վարչական կարգով որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 /երեսուն/ օրվա ընթացքում, իսկ դատական կարգով ՝   երկամսյա ժամկետում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սամվել Ալոյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner