Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի «ա» ենթակետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 10-ի թիվ 66 որոշումը և քաղաքացի Մհեր Դավիթի Սարգսյանի դիմումը`
1. ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր գյուղի 3-րդ փողոց 68/2 շենքի թիվ 13 հասցեի բնակիչ՝ Մհեր Դավիթի Սարգսյանին կառուցապատման իրավունքով տրամադրել Մեղրաձոր գյուղի 3-րդ փողոց 68/24 հասցեում գտնվող , 07-045-0063-0118 կադաստրային ծածկագրով , 0,002 հա մակերեսով հողամասը` ավտոտնակ կառուցելու նպատակով:
2․Մհեր Դավիթի Սարգսյանի հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի պայմանագիր` 90 տարի ժամկետով:
3.Տարեկան վարձավճարը սահմանել 7000 /յոթ հազար/ ՀՀ դրամ:
4․Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, գյուղ Մեղրաձոր 3-րդ փողոց թիվ 68/24 հասցեում գտնվող հողամասի պետական գրանցում և միասնական տեղեկանք ստանալու համար կատարված վճարումները` որոնք կազմել են 36 000 (երեսունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, անհրաժեշտ է որպես փոխհատուցում վճարել 900125002262 հաշվեհամարին:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: