Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածի պահանջնեով, հիմք ընդունելով Արամայիս Վարազդատի Սահրադյանի դիմումը, «ԳԵՈԼԵՆԴ» սահմանափակ պատասխանության ընկերության կողմից տրված հողամասի հատակագիծը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասը չի գտնվում հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, շինությունների առկայությունը չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները կամ չի առաջացնում սերվիտուտ՝
1. Ճանաչել Արամայիս Վարազդատի Սահրադյանի սեփականության իրավունքը մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գյուղ Աղավնաձոր,3-րդ փողոց,3-րդ փակուղի թիվ 2 հասցեում գտնվող, 07-010-0013-0036 կադաստրային ծածկագրով ըստ օրենքի ժառանգության վկայագրով անցած 0.336 հա մակերեսով բնակավայրերի, բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասի և դրա վրա կառուցված ընդհանուր 483,6 քառակուսի մետր մակերեսով բնակելի շինությունների նկատմամբ, որոնք կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և տիրապետվում է մինչև այսօր:
2.Ճանաչել Արամայիս Վարազդատի Սահրադյանի սեփականության իրավունքը ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով տրամադրված 0.12 հա մակերեսով հողամասից ավել փաստացի օգտագործվող 20 տոկոսի չափով հողամասի նկատմամբ իսկ մնացած ավել օգտագործվող 0.08296 հա մակերեսով հողամասը օտարել կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով, որը կազմում է 467 322 դրամ:
3. Հողամասի սահմանները որոշվում են որակավորում ունեցող «ԳԵՈԼԵՆԴ» սահմանափակ պատասխանության ընկերության կողմից չափագրված և Ծաղկաձոր համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով:
4․ Սույն որոշումը ներկայացնել ՀՀ կադաստրի կոմիտե՝ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար: