Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով` Հաստատել համայնքի ավագանու 2023 թվականի հունվարի 13-ի թիվ 1 արտահերթ նիստի օրակարգը՝
- Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 221-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
- Ծաղկաձոր համայնքի 2022 թվականի չորրորդ եռամսյակի բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին:
- Ծաղկաձոր համայնքի ղեկավարի կողմից 2023 թվականի ընթացքում կամավոր լիազորությունների իրականացման կարգը և անհրաժեշտ ֆինանսական միջոցները հաստատելու մասին:
- Ծաղկաձորի համայնքապետարանի ծառայողական մեքենաների 2023 թվականի ընթացքում շահագործման համար վառելիք նախատեսելու մասին։
- Ծաղկաձոր համայնքի ավագանու 2023 թվականի հերթական նստաշրջանների նիստերի օրերը սահմանելու մասին։
- Ծաղկաձոր համայնքի վարչական տարածքում աղբի հավաքման և փոխադրման կարգը և պայմանները սահմանելու մասին։
- Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 13-ի թիվ 116 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
- Հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին։
|