|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 223 60402, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
05 մայիսի 2023 թվականի N 49 |
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՈՐՊԵՍ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերով և հիմք ընդունելով քաղաքացի՝ Նարեկ Մյասնիկի Կեսոյանի դիմումը՝ 1. Նարեկ Մյասնիկի Կեսոյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իր ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փողոց, 40/6 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր՝ 07-005-0030-0085/ 0․20 հա մակերեսով հատուկ պահպանվող տարածքների հանգստի համար նախատեսված հողամասին կից՝ Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, քաղաք Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փողոց, 40/11 հասցեում գտնվող 0․20 հա մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ հատուկ պահպանվող տարածքներ հանգստի համար նախատեսված հողամասը։ 2. Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 32 353 200 (երեսուներկու միլիոն երեք հարյուր հիսուն երեք հազար երկու հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ: 3․ Հողամասի օտարումը իրականացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։ |
Կողմ -8 ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ ԳՐԻԳՈՐ ՄԵԼՈՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԲԱՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ | Դեմ -3 ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆՈՒՆԻԿ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|