|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 223 60402, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 մարտի 2023 թվականի N 327 |
ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 221-Ն որոշումը և համայնքի ավագանու 2023 թվականի հունվարի 13-ի թիվ 04 որոշումը, ինչպես նաև Ծաղկաձոր համայնքի բնակիչ Արմեն Աշոտի Առաքելյանի դիմումը՝ Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր, Եղիշե Չարենցի փողոց, տուն 25 հասցեի բնակիչ Արմեն Աշոտի Առաքելյանին տրամադրել դրամական օգնություն՝ 180 000 (հարյուր ութսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով՝ առողջական խնդիրները հոգալու նպատակով: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|