Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



10 մարտի 2025 թ.

2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 06-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ԱՃՈՒՐԴՈՒՄ ԱԼ-2 ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ՄԱՍՆԱԿՑԻՆ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով  Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական  ինքնակառավարման   մասին»   օրենքի 35-րդ  հոդվածի   1-ին մասի 16-րդ կետով , «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով ՝ հիմք ընդունելով՝ Ծաղկաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N143-Ն որոշման հավելված 2-ը, Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 171 որոշումը և 2025 թվականի մարտի 06-ի թիվ 02 արձանագրությունը`

  1. Անդրանիկ Հրաչյայի Խանսանամյանին  օտարել համայնքային սեփականություն հանդիսացող (սեփականության  իրավունքի  գրանցման վկայական  N 27062024-07-0072, կադաստրային ծածկագիր 07-005-0024-0039), համայնք Ծաղկաձոր, Ծաղկաձոր ք, Տանձաղբյուրի փողոց 9/7 հասցեում գտնվող ,Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին չդասվող, հատուկ պահպանվող տարածքների, հանգստի համար նախատեսված 0,03528 հա մակերեսով հողամասը 6 500 000 (վեց միլիոն հինգ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամով:
  2. Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, Ծաղկաձոր ք, Տանձաղբյուրի փողոց 9/7 հասցեում  գտնվող հողամասի պետական գրանցում  և միասնական տեղեկանք ստանալու համար կատարված վճարումները` որոնք կազմել են 76 000 (յոթանասունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ,  անհրաժեշտ է որպես փոխհատուցում վճարել 900125002262 հաշվեհամարին:
  3. Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, Ծաղկաձոր ք, Տանձաղբյուրի փողոց 9/7 հասցեում գտնվող հողամասի չափագրական աշխատանքներ կատարելու համար վճարումը կազմել է 17 650 (տասնյոթ  հազար վեց հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125002049 հաշվեհամարին:
  4. Անդրանիկ Հրաչյայի Խանսանամյանի հետ  կնքել հողամասի օտարման պայմանագիր:
  5. Ուժը կորցրած ճանաչել Ծաղկաձոր համայնքի ղեկավարի 07 մարտի 2025թ․ թիվ 252 որոշումը։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Զոհրաբ Բաբախանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner