Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1․ Հայաստանի Հանարապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 21-ի « Ոգելից խմիչքների, ծխախոտի վաճառք կամ իրացում կազմակերպելու և 24։00-ից հետո հանրային սնուդ, զվարճանք և խաղատուն կազմակերպելու թույլտվություններ տրամադրելու մասին » N961 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը․
1) որոշման հղման մեջ գրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 962-Ն որոշման » բառերը հանել։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։