Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով` Հաստատել Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022  թվականի ապրիլի 14-ի թիվ 5 հերթական  նիստի օրակարգը՝ 
1․ Ծաղկաձոր համայնքի 2022 թվականի առաջին եռամսյակի բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին: 
2․ Համայնքի սեփականություն համարվող գույքը անհատույց օգտագործման տրամադրելու մասին։  
3․ Համայնքի սեփականություն համարվող գույքը <<Արծափ>> համայնքային  ոչ առևտրային կազմակերպությանը  անհատույց օգտագործման տրամադրելու մասին։  
 4․ Համայնքի սեփականություն համարվող գույքը <<Արծափ>> համայնքային  ոչ առևտրային կազմակերպությանը  անհատույց օգտագործման տրամադրելու մասին։  
 5․ Ծաղկաձոր համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյունների, համայնքային սեփականություն հանդիսացող բազմաբնակարան շենքերի և շինությունների պատերի  օգտագործման տրամադրման վճար սահմանելու մասին։  
  6․Համայնքի սեփականություն համարվող տրանսպորտային միջոցները աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գին սահմանելու մասին։  
 7․ Համայնքի սեփականություն համարվող հողամասերը մրցութային կարգով օգտագործման  տրամադրելու համար մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին։ 
  8․ Ծաղկաձոր համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 124  որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ 
  9․ Ծաղկաձոր համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 125 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։  
  10․ Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։ 
  11․ Ծաղկաձոր համայնքի սեփականություն համարվող հողամասերն աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գին սահմանելու մասին: 
  12․ Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ուղղակի վաճառքով որպես ընդլայնում օտարելու մասին: 
  13․ Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ուղղակի վաճառքով որպես ընդլայնում օտարելու մասին: 
  14․ Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին։ 
  15․ Համայնքային սեփականություն համարվող հողամասը մրցութային կարգով կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին: 
  16․ Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ուղղակի վաճառքով որպես ընդլայնում օտարելու մասին: 
  17․ Հոգեհանգստի /հրաժեշտի/ ծիսակատարությունների անցկացման համար տարածք հատկացնելու մասին։ 
  18. Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 14-ի թիվ 6 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: 
  19. Նարեկ Հակոբյանին գումար վերադարձնելու մասին։ 
  20․ Ծաղկաձոր հաայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 15-ի թիվ 31 որոշման թիվ 4 հավելվածը ուժը կորցրած ճանաչելու մասին։ 
  21․ Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 27-ի թիվ 26-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։ 
  22․ Մեղրաձոր համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 25-ի թիվ 25 որոշուման հավելվածի կետերը ուժը կորցրած ճանաչելու մասին։ 
    |