Այսօր: Հինգշաբթի, 13 Նոյեմբերի 2025թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



13 նոյեմբերի 2025 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ծաղկաձորի համայնքապետարանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ՝   ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ՔՈԳՎ Կոտայքի մարզային վարչության գրության հիման վրա:

   Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Կարեն Սամվելի Մուշեղյանի Ծաղկաձոր համայնքի Օլիպիական փողոցին հարող տարածքում գտնվող Ծաղկաձորի համայնքապետարանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում, ապօրինի կառուցել է ինքնակամ շինություն՝  երկաթյա կոնստրուկցիաներով, այսինքն կատարել է իրավախախտում, որը նախատեսված է  Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի /հետայսու՝ Օրենսգիրք/ 154-րդ հոդվածի 3-րդ մասով, համաձայն որի սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված արարքներից մեկը պետությանը համայնքներին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց  սեփականության իրավունքով պատկանող  հողամասերի վրա կատարելը հողօգտագործման իրավունք չունեցող անձի կողմից առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հազարապատիկից մինչև երկու հազար հինգ հարյուրապատիկի չափով:

  Հարուցված վարչական վարույթի լսումների վերաբերյալ ծանուցվել է փոստային առաքման եղանակով,  Կարեն Մուշեղյանը, սակայն վերջինս չի ներկայացել լսումներին: Վարչական իրավախախտնման վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ կատարվել է Օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է քաղաքացի Կարեն Մուշեղյանը:

   Ելնելով վերոգրյալից  և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 33-րդ հոդվածով , 154-րդ հոդվածի 3-րդ մասով , 219.1-րդ, 252-րդ, 281-րդ, 282-րդ և 305-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ , 58-60-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով  և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ղեկավարին կից վարչական հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 04  արձանագրությունը .

 

1. Կարեն Մուշեղյանին  ենթարկել վարչական պատասխանատվության՝ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք, 2 000 000/ երկու միլիոն / ՀՀ դրամ գումարի չափով: 

2. Տուգանքի վճարումը կատարել սույն որոշման ստացման պահից  ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում հետևյալ հաշվեհամարին .  900125002114

3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում  Կարեն Մուշեղյանին պատշաճ իրազեկելու հաջորդ օրվանից: 

4.  Սույն որոշումը կարող  է բողոքարկվել վարչական կարգով որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 /երեսուն/ օրվա ընթացքում, իսկ դատական կարգով ՝  երկամսյա ժամկետում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սամվել Ալոյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner