Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 19-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ մասով, հիմք ընդունելով Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 08-ին հաստատված «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Կոտայք -5 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի կազմում ներառված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին» թիվ 127-Ն որոշումը, Ծաղկաձոր համայնքի գլխավոր հատակագծի պահանջները, ինչպես նաև ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից 2025 թվականի ապրիլի 08-ին տրված՝ թիվ ԱՏ-08042025-07-1112 տեղեկանքը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասը չի առնչվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերին.
1.Հաշվի առնելով Ծաղկաձոր համայնքի գլխավոր հատակագծի պահանջները՝ Ծաղկաձոր համայնքի, Արտավազ գյուղում <<ԱՀՄԵԴ ԱԼԴԱՀՄԱՆԻ>> ՍՊԸ -ին սեփականության իրավունքով պատկանող, համայնք Ծաղկաձոր, գյուղ Արտավազ հասցեում գտնվող, 0,1313 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը գյուղատնտեսական արոտավայրերից փոփոխել հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված հողերի:
2. Սահմանել, որ փոփոխման դեպքում կադաստրային արժեքի տարբերությունը կազմում է 2 394 845 ( երկու միլիոն երեք հարյուր ինսունչորս հազար ութ հարյուր քարասունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125004300 հաշվեհամարին:
3.Սույն փոփոխությունը կատարել նաև Ծաղկաձոր համայնքի կադաստրային քարտեզում: