Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



03 փետրվարի 2025 թ.

ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՈՐՊԵՍ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և  Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի, 2-րդ և 4-րդ ենթակետերով  , հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 26 դեկտեմբերի 2024 թվականի թիվ 163 որոշումը . հիմք ընդունելով  Պետրոս Հարությունի Փափազյանի դիմումը՝ , ինչպես նաև հաշվի առնելով օտարվող հողամասը որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարելու անհնարինությունը՝                         

1. Պետրոս Հարությունի Փափազյանին ուղղակի վաճառքով՝ որպես  ընդլայնում օտարել, իրեն սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ, Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր, Նոր թաղամաս հասցեում գտնվող 0,06 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 07-005-0016-0072, վկայական N 03012025-07-0012, նախկին՝ N 15082024-07-0147)  բնակավայրերի բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասին կից Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր, Նոր թաղամաս, 3-րդ փողոց թիվ 28/3 հասցեում գտնվող 0,01108 հա մակերեսով  (կադաստրային ծածկագիր՝ 07-005-0016-0261, վկայական N 17072024-07-0227) hողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին չդասվող, համայնքի սեփականություն համարվող,  բնակավայրերի, այլ հողեր՝ նպատակային և գործառնական նշանակության ազատ տարածքը համայնքի ավագանու կողմից սահմանած կադաստրային արժեքով` 1164 930 (մեկ մլիոն մեկ հարյուր վաթսուն չորս հազար ինը հարյուր երեսուն) Հայաստանի Հանրապետության դրամ , որը անհրաժեշտ է վճարել 900125002122 հաշվեհամարին:։ 

2. Պետրոս Հարությունի Փափազյանի հետ կնքել հողի օտարման պայմանագիր:

3. Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր, Նոր թաղամաս, 3-րդ փողոց թիվ 28/3 հասցեում գտնվող հողամասի պետական գրանցում  և միասնական տեղեկանք ստանալու համար կատարված վճարումները` որոնք կազմել են 36 000 (երեսունվեց հազար ) Հայաստանի Հանրապետության դրամ,  անհրաժեշտ է որպես փոխհատուցում վճարել 900125002262 հաշվեհամարին :

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Զոհրաբ Բաբախանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner