Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հողային օրենսգրքի 48․ 1-րդ, 74-րդ և 76 –րդ հոդվածներով՝ և հաշվի առնելով այն հանգամաքը, որ նշված հողամասը ընգրկված է հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում և հիմք ընդունելուվ համայնքի ղեկավարի առաջարկությունը 1․ Թույլատրել՝ համայնքային սեփականություն հանդիսացող , Հայաստանի Հանարապետություն, մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, քաղաք Ծաղկաձոր Տանձաղբյուրի փողոց, 35/3հողամաս հասցեում գտնվող, հատուկ պահպանվող տարածքների, հանգստի համար նախատեսված 0,04հա ( ծածկագիր՝ 07-005-0030-0126) մակերեսով հողամասը մրցութային կարգով կառուցապատման իրավունքով՝ 47( քառասուն յոթ) տարի ժամկետով օգտագործման տրամադրել։ 2. Կառուցապատման իրավունքի տարեկան վարձավճարի մեկնարկային գին սահմանել 200 000 ( երկուհարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |