Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1․ Ծաղկաձոր համայնքի ավագանու անդամներին տրամադրել իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ամսական ծախսերի փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորների ամենամսյա պատգամավորական ծախսերի մինչև 30 տոկոսի չափով, ծախսերի վերաբերյալ ներկայացվող փաստաթղթերի առկայության դեպքում։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա։ |