Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով և հիմք ընդունելով քաղաքացի՝ Լիլի Արտաշի Ղարիբյանի դիմումը 1. Լիլի Արտաշի Ղարիբյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, գյուղ Արտավազ, գյուղ Փյունիկ 1-ին փողոց, 1-ին նրբանցք, 2-րդ փակուղի 4 հասցեում գտնվող 0․11 հա/ ծածկագիր՝ 07-017-0036-0004/ մակերեսով բնակավայրերի, բնակելի կառուցապատման հողամասին կից՝ համայնքային սեփականություն համարվող՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, գյուղ Արտավազ, գյուղ Փյունիկ 1-ին փողոց, 59 հասցեում գտնվող գտնվող 0․0314 հա / ծածկագիր՝ 07-017-0036- 0014/մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ բնակավայրերի, բնակելի կառուցապատման հողամասը։
2. Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 589 598 ( հինգ հարյուր ութսունինը հազար հինգ հարյուր իննսուն ութ ) Հայաստանի Հանրապետության դրամ:
3․ Հողամասի օտարումը իրականացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։ |