Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ 1․ <<Ծաղկաձոր կոմունալ տնտեսություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անժամկետ անհատույց օգտագործման տրամադրել Ծաղկաձոր համայնքի սեփականություն հանդիսացող 2018 թվականի արտադրության <<ԷՕ 2626 Դ․Տ․ 3>> մակնիշի էքսկավատոր-ամբարձիչ տրանսպորտային միջոցը։
2․ Ուժը կորցրած ճանաչել Մեղրաձոր համայնքի ավագանու 2019 թվականի մարտի 14-ի << Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի <<Արծափ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին>> թիվ 14 որոշումը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |