Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝ հիմք ընդունելով՝ Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26-ի N146-Ն որոշման հավելված 2-ը, Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 171 որոշումը և 2025 թվականի մարտի 06-ի թիվ 04 արձանագրությունը`
-
Հրանտ Անդրանիկի Սեդոյանին օտարել համայնքային սեփականություն հանդիսացող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 28112024-07-0207, կադաստրային ծածկագիր 07-005-0025-0135), համայնք Ծաղկաձոր, Ծաղկաձոր ք, Վլադիմիր Հարությունյան փողոց 2/15 հասցեում գտնվող ,Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին չդասվող, հատուկ պահպանվող տարածքների, հանգստի համար նախատեսված 0,04 հա մակերեսով հողամասը 7 200 000 (յոթ միլիոն երկու հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամով:
- Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, Ծաղկաձոր ք, Վլադիմիր Հարությունյան փողոց 2/15 հասցեում գտնվող հողամասի պետական գրանցում և միասնական տեղեկանք ստանալու համար կատարված վճարումները` որոնք կազմել են 36 000 (երեսունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, անհրաժեշտ է որպես փոխհատուցում վճարել 900125002262 հաշվեհամարին:
- Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, Ծաղկաձոր ք, Վլադիմիր Հարությունյան փողոց 2/15 հասցեում գտնվող հողամասի չափագրական աշխատանքներ կատարելու համար վճարումը կազմել է 20 000 (քսան հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125002049 հաշվեհամարին:
-
Հրանտ Անդրանիկի Սեդոյանի հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր:
|