Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի>> 37-րդ հոդվածով՝ 1․ <<Արծափ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անժամկետ անհատույց օգտագորման տրամադրել Ծաղկաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ գույքերը՝
1) Տրակտոր-DT-75՝ 1 հատ,
2) Ձյուն փչող ռոտոր՝ 1 հատ։
2․ Ուժը կորցրած ճանաչել Ծաղկաձոր համայնքի ավագանու 2014 թվականի հունվարի 17-ի <<ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> թիվ 07 որոշումը և Ծաղկաձոր համայնքի ավագանու 2017 թվականի ապրիլի 07-ի <<ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՁՅՈՒՆ ՓՉՈՂ ՌՈՏՈՐԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> թիվ 26 որոշումը։ |