Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



03 դեկտեմբերի 2024 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՄԱԿԵՐԵՍԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, հիմք ընդունելով Հրայր Գևորգյանի   դիմումը և «ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՒՐԳԵՆԻ» ԱՁ -ի կողմից տրված հողամասի հատակագիծը, որի համաձայն մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գյուղ Մեղրաձոր 3-րդ փողոց , 1-ին նրբանցք , 4-րդ փակուղի 19/1 հասցեում գտնվող, 07-045-0060-0001 կադաստրային ծածկագրով հողամասը սեփականաշնորհվել է 0.08 հա, որը Հրայր , Սիրանուշ , Գևորգ  Գևորգյաններին և Արևիկ Կարագյոզյանին  պատկանող հողամասն է, որը փաստացի կազմում է 0.096 հա /ծածկագիր՝ 07-045-0060-0001/, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ անձանց տրամադրվող հողամասը և հողամասից կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործվելու համար,  հողօգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, հողամասը չի գտնվում  ՀՀ հողային օրենսգրքի  60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ՝

1.     Ճանաչել Հրայր , Սիրանուշ , Գևորգ  Գևորգյանների և Արևիկ Կարագյոզյանի սեփականության իրավունքը ըստ կադաստրային քարտեզագրման արդյունքի մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր,գյուղ Մեղրաձոր 3-րդ փողոց , 1-ին նրբանցք , 4-րդ փակուղի 19/1 հասցեում  գտնվող, 07-045-0060-0001 կադաստրային ծածկագրով փաստացի օգտագործվող 0.096 հա մակերեսով /տրամադրված 0.08 հա/ բնակավայրերի, բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասի  նկատմամբ, որը փաստացի օգտագործվել է նրա կողմից  1960-ական թվականներից մինչև այսօր:

2.      Հողամասի սահմանները որոշվում են որակավորում ունեցող «ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՒՐԳԵՆԻ» ԱՁ -ի կողմից չափագրված և Ծաղկաձոր համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով:

3․    Սույն որոշումը ներկայացնել ՀՀ կադաստրի կոմիտե՝ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Զոհրաբ Բաբախանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner