Ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, հիմք ընդունելով Հրայր Գևորգյանի դիմումը և «ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՒՐԳԵՆԻ» ԱՁ -ի կողմից տրված հողամասի հատակագիծը, որի համաձայն մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գյուղ Մեղրաձոր 3-րդ փողոց , 1-ին նրբանցք , 4-րդ փակուղի 19/1 հասցեում գտնվող, 07-045-0060-0001 կադաստրային ծածկագրով հողամասը սեփականաշնորհվել է 0.08 հա, որը Հրայր , Սիրանուշ , Գևորգ Գևորգյաններին և Արևիկ Կարագյոզյանին պատկանող հողամասն է, որը փաստացի կազմում է 0.096 հա /ծածկագիր՝ 07-045-0060-0001/, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ անձանց տրամադրվող հողամասը և հողամասից կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործվելու համար, հողօգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ՝
1. Ճանաչել Հրայր , Սիրանուշ , Գևորգ Գևորգյանների և Արևիկ Կարագյոզյանի սեփականության իրավունքը ըստ կադաստրային քարտեզագրման արդյունքի մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր,գյուղ Մեղրաձոր 3-րդ փողոց , 1-ին նրբանցք , 4-րդ փակուղի 19/1 հասցեում գտնվող, 07-045-0060-0001 կադաստրային ծածկագրով փաստացի օգտագործվող 0.096 հա մակերեսով /տրամադրված 0.08 հա/ բնակավայրերի, բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասի նկատմամբ, որը փաստացի օգտագործվել է նրա կողմից 1960-ական թվականներից մինչև այսօր:
2. Հողամասի սահմանները որոշվում են որակավորում ունեցող «ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՒՐԳԵՆԻ» ԱՁ -ի կողմից չափագրված և Ծաղկաձոր համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով:
3․ Սույն որոշումը ներկայացնել ՀՀ կադաստրի կոմիտե՝ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար: