Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով՝
1․ Սահմանել Ծաղկաձոր համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուները հաղորդալարեր անցկացնելու համար օգտագործման տրամադրման ծառայության վճար՝
1) Ծաղկաձոր քաղաքային բնակավայրում` ամսական 400 (չորս հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ` յուրաքանչյուր հենասյան համար,
2) գյուղական բնակավայրերում՝ ամսական 250 (երկու հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ` յուրաքանչյուր հենասյան համար։
2․ Սահմանել Ծաղկաձոր համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուները գովազդ տեղադրելու համար օգտագործման տրամադրման ծառայության վճար՝
1) Ծաղկաձոր քաղաքային բնակավայրում` ամսական 7000 (յոթ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ` յուրաքանչյուր հենասյան համար,
2) գյուղական բնակավայրերում՝ ամսական 3500(երեք հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ` յուրաքանչյուր հենասյան համար։
3․ Սահմանել Ծաղկաձոր համայնքի վարչական տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող բազմաբնակարան շենքերի և շինությունների պատերը գովազդ տեղադրելու համար օգտագործման տրամադրման ծառայության վճար՝
1) Ծաղկաձոր քաղաքային բնակավայրում` ամսական 1500 (հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ` յուրաքանչյուր 1քմ տարածքի համար,
2) գյուղական բնակավայրերում՝ ամսական 750 ( յոթ հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ` յուրաքանչյուր 1քմ տարածքի համար։