Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 19-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 08-ին հաստատված «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Կոտայք -5 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի կազմում ներառված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին» թիվ 127-Ն որոշումը, Ծաղկաձոր համայնքի գլխավոր հատակագծի պահանջները և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասը չի առնչվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերին.
1.Հաշվի առնելով Ծաղկաձոր համայնքի գլխավոր հատակագծի պահանջները՝ մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գյուղ Արտավազ, 1-ին փողոց 39 հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետությանը պատկանող, 07-017-3845-0001-ից կադաստրային ծածկագրով , 0․47266 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը գյուղատնտեսական, արոտավայրերից, փոփոխել հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված հողերի:
2․Հաշվի առնելով Ծաղկաձոր համայնքի գլխավոր հատակագծի պահանջները՝ մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գյուղ Արտավազ, 1-ին փողոց 41 հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետությանը պատկանող, 07-017-3834-0001-ից կադաստրային ծածկագրով , 0․2227 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը գյուղատնտեսական, արոտավայրերից, փոփոխել հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված հողերի:
3.Սույն փոփոխությունը կատարել նաև Ծաղկաձոր համայնքի կադաստրային քարտեզում: