Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42 կետի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերի և հիմք ընդունելով 2024 թվականի սեպտեմբերի 30-ին կայացած հանրային լսումների արձանագրությունը 1․ Տալ նախնական համաձայնություն՝ Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր , Տանձաղբյոր փողոց 1 հասցեում գտնվող, Արսեն Աշոտի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող 0,6 հա մակերեսով ( ծածկագիր՝ 07-005-0024-0930) բնակավայրերի, բնակելի կառուցապատման համար նախատեսված ՝ նպատակային և գործառնական նշանակության հողամասում բնակելի համալիրի կառուցման համար։ 2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |