| Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի,  1-ին մասի 42-րդ կետի  և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի  ապրիլի  29-ի  N 698-Ն որոշման հավելվածի 39-րդ կետի 1-ին ենթակետը՝ 1․  Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ,  Ծաղկաձոր համայնքի,  Ծաղկաձոր  քաղաքի վարչական տարածքում գտնվող, 0․06 հա ( ծածկագիր 07-005-0016-0161) մակերեսով հողամասը ճանաչել համայնքային սեփականություն: 2․ Հայաստանի Հանրապետության  Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնքի, Ծաղկաձոր քաղաքի, վարչական տարածքում  գտնվող, 0․04803 հա  ( ծածկագիր 07-005-0016-0136) մակերեսով հողամասը ճանաչել համայնքային սեփականություն:
 |