Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի, 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման 54-րդ և 60-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024թվականի հունվարի 10-ի N 1/փ-13 եզրակացությունը և << 4Ա ԿԱՊԻՏԼ>> սահմանափակ պահասխանատվությամբ ընկերության լիազոր անձ Արմեն Մարգարյանի դիմումը 1․Հավանություն տալ՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի, Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի փողոցի 52 հասցեում գտնվող, << 4Ա ԿԱՊԻՏԼ>> սահմանափակ պահասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 0,3 հա մակերեսով / կադաստրային ծածկագիր՝ 07-005-0022-0572/ հատուկ պահպանվող տարածքների, հանգստի համար նախատեսված նպատակային և գործառնական նշանակության հողամասը փոփոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման նպատակային և գործառնական նշանակության հողամասի: 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |