Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
- Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 27-ի <<Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի 2022 թվականի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 21 որոշման թիվ 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի ։
- Առաջարկել Ծաղկաձոր համայնքի ղեկավարին` Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան լրացում կատարելու նպատակով սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության Կառավարության լիազորված պետական կառավարման մարմին։
- Սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության Կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։
|