Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



25 հուլիսի 2024 թ.

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ մասով, ընդունելով Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի ավագանու 2015 թվականի ապրիլի 09-ի թիվ 29 որոշմամբ հաստատված Մեղրաձոր գյուղի գլխավոր հատակագծի պահանջները,  Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի Հուլիսի 12-ի  թիվ 113 որոշումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասը չի առնչվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերին

1.Հաշվի առնելով Ծաղկաձոր համայնքի, Մեղրաձոր գյուղի գլխավոր հատակագծի պահանջները՝ Ծաղկաձոր համայնքի, Մեղրաձոր գյուղում Ռոման Շահենի Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող, համայնք Ծաղկաձոր, գյուղ Մեղրաձոր հասցեում գտնվող 07-045-0452-0006 կադաստրային ծածկագրով , 0,64875 հա մակերեսով հողամասի 0,02130 հա մակերեսով հատվածի նպատակային և գործառնական նշանակությունը գյուղատնտեսական խոտհարքից  փոփոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման համար նախատեսված հողի:

2.Սույն փոփոխությունը կատարել նաև համայնքի կադաստրային քարտեզում:

3. Սահմանել, որ փոփոխման դեպքում կադաստրային արժեքի տարբերությունը կազմում է 385 680 ( երեք հարյուր ութսունհինգ հազար վեց հարյուր ութսուն) Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125006024 հաշվեհամարին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արա Մեսրոպյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner