Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հողային օրենսգրքի 48.1-րդ և 74-րդ, 77-րդ և 78-րդ հոդվածներով՝ Մրցութային կարգով կառուցապատման իրավունքով 30 տարի ժամկետով օգտագործման տրամադրել Ծաղկաձոր համայնքի սեփականություն հանդիսացող Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, գյուղ Աղավնաձոր 1-ին փողոցի թիվ 20/2 հասցեում գտնվող, 0․00351 հա մակերեսով, բնակավայրերի, հասարակական կառուցապատման համար նախատեսված հողամասը՝ տարեկան 35 000 ( երեսուն հինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ մեկնարկային վարձավճարով։ |