Այսօր: Հինգշաբթի, 31 Հուլիսի 2025թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 679
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հուլիսի 2025 թվականի N 679

ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՈՐՊԵՍ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և  Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ  ենթակետով  , հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ավագանու 14 հուլիսի 2025 թվականի թիվ 90 որոշումը . հիմք ընդունելով  Արմինե Աշոտի Դավթյանի  դիմումը՝ , ինչպես նաև հաշվի առնելով օտարվող հողամասը որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարելու անհնարինությունը՝                         

1. Արմինե Աշոտի Դավթյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր Սարալանջի 1-ին փողոց 8 հողամաս հասցեում գտնվող 0,022 հա (կադաստրային ծածկագիր՝ 07-005-0001-0025, վկայական N 05052025-07-0128) մակերեսով հատուկ պահպանվող տարածքների, հանգստի համար նախատեսված՝  նպատակային և գործառնական նշանակության հողամասին կից՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր Սարալանջի 1-ին  փողոց 4/5 հասցեում գտնվող 0,018 հա (կադաստրային ծածկագիր՝ 07-005-0001-0051, վկայական N 29042025-07-0246) մակերեսովհամայնքային սեփականություն հանդիսացող ՝ հատուկ պահպանվող տարածքների, հանգստի համար նախատեսված՝  նպատակային և գործառնական նշանակության հողամասը։ համայնքի ավագանու կողմից սահմանած կադաստրային արժեքով` 1 892 484 ՝ ( մեկ միլիոն ութ հարյուր իննսուներկու հազար չորս հարյուր ութսուն չորս) Հայաստանի Հանրապետության դրամով , որը անհրաժեշտ է վճարել 900125002122 հաշվեհամարին:

2. Արմինե Աշոտի Դավթյանի հետ կնքել հողի օտարման պայմանագիր:

3. Ծաղկաձորի համայնքապետարանի կողմից Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, քաղաք Ծաղկաձոր Սարալանջի 1-ին  փողոց 4/5  հասցեում գտնվող հողամասի պետական գրանցում  և միասնական տեղեկանք ստանալու համար կատարված վճարումները` որոնք կազմել են 36 000 (քառասունվեց հազար ) Հայաստանի Հանրապետության դրամ,  անհրաժեշտ է որպես փոխհատուցում վճարել 900125002262 հաշվեհամարին :

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner