Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշումով և հիմք ընդունելով «ԿԵՉԻ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի օգոստոսի 01-ի դիմումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի մայիսի 29-ի N 1/փ-218 եզրակացության և Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հուլիսի 12-ի համար 103 որոշման հիմքով գրանցված N 229072024-07-0107 սեփականության վկայականը՝
1. Կատարել ուղղում Ծաղկաձոր համայնքի ղեկավարի կողմից տրված 2023 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 81 ճարտարապետահատակագծային առաջադրանքում և լրացված վերնագրում օբյեկտի անվանումը ուղղել և շարադրել <<բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառացում>> բառակապակցությամբ:
2.Ճարտարապետահատակագծային առաջադրանքի «1» կետը ուղղել և շարադրել «բնակավայրերի բնակելի կառուցապատման համար» նախադասությամբ: