Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի, 1-ին մասի, 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդումելով համայնքի ղեկավարի առաջարկությունը 1․Ծաղկաձոր համայնքի սեփականություն հանդիսացող Հրացան օդային ճնշմամբ MP 512 տեսակի գույքը /թվով 6 հատ / նվիրաբերել Ծաղկաձոր համայնքի՝ Ծաղկաձոր քաղաքի, <<Զարզանդ Դանիելյանի անվան >> Աղավնաձոր , Արտավազ, Փյունիկ, Մարմարիկ և <<Հակոբ Հակոբյանի անվան>> Մեղրաձոր գյուղերի միջնակարգ դպրոցներին։
2․ Համայնքի ղեկավարի հետ կնքել գույքի նվիրաբերության պայմանագիր։ |