|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 դեկտեմբերի 2023 թվականի N 142 |
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 4-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 16 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի և 17-րդ հոդվածի պահանջներով․ 1․ Հաստատել Ծաղկաձար համայնքի ավագանու 4-րդ նստաշրջանի 2023 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 16 արտահերթ նիստի օրակարգը՝ 1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2024 թվականի տեղական տուրքերի, վճարների տեսակները, համայնքի կողմից մատուցվող նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին․ 2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 221-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին․ 3) Հայաստանի Հանարապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի սեփականություն հանդիսացող գույքերը անժամկետ և անհատույց օգտագործման տրամադրելու մասին․ 4) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 01-ի N 128 , 130 և 132 որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին․ 5) Հայաստանի Հանրապետության Կոտաքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 11-ի N 128 -Լ որոշման ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման չափորոշիչները սահմանելու մասին․ 6) Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին․ 7) Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին․ 8) Հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու մասին․ 9) Հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու մասին․ 10) Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին․ 11) Ծաղկաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 01-ի N 140 որոշման ուժը կորցրած ճանաչելու մասին։ 12) Ծաղկաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը ուղղակի վաճառքով որպես ընդլայնում օտարելու մասին․ 13) Ծաղկաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը ուղղակի վաճառքով որպես ընդլայնում օտարելու մասին․
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|
Կողմ -12 ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՂՐԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ ԳՈԳՈԼՅԱՆ ՀՈՎԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀՄԱՅԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ ԳՐԻԳՈՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՅՈՒՐԱ ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆՈՒՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|