Ծաղկաձորի համայնքապետարանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ՝ համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության , գյուղատնտեսության և բնապահպանության առաջատար բաժնի աշխատակիցների կողմից կազմված վարչական իրավախախտման արձանագրության հիման վրա:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Ծաղկաձոր համայնքի Մարմարիկ բնակավայրի 6-րդ փողոց 1-ին նրբանցք, 3-րդ հողամասի բնակիչ Արմեն Վոլոդյայի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում կառուցել է ինքնակամ շինություն, այսինքն կատարել է իրավախախտում, որը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի /հետայսու՝ Օրենսգիրք/ 154-րդ հոդվածի երկրորդ մասով, համաձյան որի սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված, կամ բազմաբնակարան շենքում, կամ շենքերին կից , օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության, կամ թույլտվությամբ սահմանված պայմանների, կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք-շինության կամ այլ կառույց կառուցելը, որը իրականացվել է գյուղական բնակավայրում` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Հարուցված վարչական վարույթի լսումների վերաբերյալ ծանուցվել է Արմեն ՎոՄարլոդյայի Հարությունյանը, որին չի մասնակցել, սակայն իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրությունում ընդունել է իրավախախտում կատարելու փաստը: Վարչական իրավախախտնման վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ կատարվել է Օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է Արմեն Վոլոդյայի Հարությունյանը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 33-րդ հոդվածով , 154-րդ հոդվածի 2-րդ մասով , 219.1-րդ, 252-րդ, 281-րդ, 282-րդ և 305-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ , 58-60-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով և հիմք ընդունելով Ծաղկաձոր համայնքի ղեկավարին կից վարչական հանձնաժողովի 2025 թվականի հուլիսի 25-ի թիվ 4-րդ արձանագրությունը.
1. Ծաղկաձոր համայնքի Մարմարիկ բնակավայրի բնակիչ Արմեն Վոլոդյայի Հարությունյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք, 100 000/հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով:
2. Տուգանքի վճարումը կատարել սույն որոշման ստացման պահից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում հետևյալ հաշվեհամարին . 900125002114 :
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում Արմեն Վոլոդյայի Հարությունյանին կամ ներկայացուցչին պատշաճ իրազեկելու հաջորդ օրվանից:
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 /երեսուն/ օրվա ընթացքում, իսկ դատական կարգով ՝ երկամսյա ժամկետում: