Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերով և հիմք ընդունելով Հարութիկ Ռաֆիկի Վարդանյանի դիմումը՝ 1. Հարութիկ Ռաֆիկի Վարդանյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք,քաղաք Ծաղկաձոր, Պահլավունյաց փողոց թիվ 5/2 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 23022022-07-0112, կադաստրային ծածկագիր՝ 07-005-0014-0016/ 0,0117 հա մակերեսով բնակավայրերի, բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասին և հողամասի վրա ամրակայված 220,74 քմ մակերեսով բնակելի տանը կից՝ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, ք․Ծաղկաձոր, Պահլավունյաց փողոց թիվ 5/4 հասցեում գտնվող, 0,0098 հա մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասը ։
2. Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 1 030 352 (մեկ միլիոն երեսուն հազար երեք հարյուր հիսուներկու) դրամ : |