Այսօր: Ուրբաթ, 17 Հոկտեմբերի 2025թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



16 հոկտեմբերի 2025 թ.

ԳԱՐԵԳԻՆ ԳՅՈՒՐՋՅԱՆԻՆ ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման  մասին>>  օրենքի 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 896 որոշմամբ և հիմք ընդունելով Գարեգին Հրաչի Գյուրջյանի դիմումը`

1.Գարեգին Հրաչի Գյուրջյանին տրամադրել մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գյուղ Աղավնաձոր հասցեում գտնվող, 07-010-0146-0021 կադաստրային ծածկագրով սեփականության իրավունքով պատկանող 0,8 հա մակերեսով հողամասի վրա մինչև 20 քառ.մ մակերեսով ոչ հիմնական շինության տեղադրման թույլտվություն:

2. Սահմանել, որ ոչ հիմնական շինությունը անհրաժեշտ է տեղադրել հողամասի սահմաններում, ճանապարհի երթևեկելի մասից առնվազն 10 մետր հեռավորության վրա, այն պետք է լինի հանելու կամ տեղափոխելու համար ապամոնտաժվող տարրերից հավաքվող կամ տարածական կայունություն ունեցող ամբողջական միավոր` բացառելով շինարարական աշխատանքներում թաց պրոցեսը, կապված տեղանքի առանձնահատկության հետ, կարող են կատարվել տեղանքին կապելու, հողին ժամանակավորապես ամրացնելու աշխատանքներ, ոչ հիմնական շինությունները հանելու կամ տեղափոխելու դեպքում պետք է վերականգնվի հողի մակերևույթը, դրա բարեկարգման ծածկույթը: Այդ շինությունների տեղադրման, տեղափոխման, հողի ծածկույթի վերականգնման հետ կապված բոլոր ծախսերը կրում է շինության սեփականատերը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արա Մեսրոպյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner