Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ և 7-րդ ենթակետերով և հիմք ընդունելով Աղվան Սերյոժայի Սահակյանի դիմումը՝ 1. Աղվան Սերյոժայի Սահակյանին ուղղակի վաճառքով՝ որպես ընդլայնում օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, Նոր թաղամաս 2-րդ փողոց, թիվ 33 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 20032018-07-0007, կադաստրային ծածկագիր՝ 07-005-0016-0012/ 0,12 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասին և հողամասի վրա ամրակայված 113,49 քմ մակերեսով շինությանը կից՝ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, Նոր թաղամաս 2-րդ փողոց, թիվ 33/1 հասցեում գտնվող, 0,018933 հա մակերեսով համայնքային սեփականություն համարվող՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասը :
2. Հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 1 990 578 (մեկ միլիոն ինը հարյուր իննսուն հազար հինգ հարյուր յոթանասունութ) Հայաստանի Հանրապետության դրամ : |