|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ծաղկաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, +374 60 703000, tsaghkadzor.kotayq@mta.gov.am, info@visittsaghkadzor.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
08 փետրվարի 2024 թվականի N 21 |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հողային օրենսգրքի 48․ 1-րդ, 74-րդ և 76 –րդ հոդվածներով՝ և հաշվի առնելով այն հանգամաքը, որ նշված հողամասը ընգրկված է հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում և հիմք ընդունելուվ համայնքի ղեկավարի առաջարկությունը 1․ Թույլատրել՝ համայնքային սեփականություն հանդիսացող , մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, քաղաք Ծաղկաձոր Ծաղկունյաց փողոց, հրապարակ 10 հասցեում գտնվող, բնակավայրերի, ընդհանուր օգտագործման 0,00279 հա / ծածկագիր՝ 07-005-0004-0005/ մակերեսով հողամասը և 23,45 քառակուսի մետր մակերեսով հասարակական սպասարկման սրահը / ծածկագիր՝ 07-005-0004-0005-001/ մրցութային կարգով կառուցապատման իրավունքով՝ 10 տարի ժամկետով օգտագործման տրամադրել։ 2. Կառուցապատման իրավունքի տարեկան վարձավճարի մեկնարկային գին սահմանել 3 000 000 ( երեք միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ: 3.Մրցույթում հաղթող կճանաչվի լավագույն պայմաններ և առավելագույն գին առաջարկող մասնակիցը։ 4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |
Կողմ -13 ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԲԱԲԱՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ԲԱՂՐԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ ԳՈԳՈԼՅԱՆ ՀՈՎԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ ԳՐԻԳՈՐ ՄԵԼՈՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆՈՒՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|