Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Ծաղկաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 սեպտեմբերի 2024 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի 1023-Ն որոշմամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը,  վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023PADCDP  և հիմք ընդունելով Սերգեյ Ալբերտի Հակոբյանի դիմումը `

  1. Օրինականացնել Ծաղկաձոր համայնք ,ք․ Ծաղկաձոր , Գ․ Մագիստրոսի փողոց 13 շենք  25 ոչ բնակելի տարածք հասցեում գտնվող, Սերգեյ Ալբերտի Հակոբյանին  պատկանող ոչ բնակելի տարածքին կից ինքնակամ  12,56  քառ.մ արտաքին մակերեսով ոչ բնակելի տարածքը:
  2. Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 30 օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
  3. Շինության օրինականացման համար սահմանել վճար` 80 535 (ութանասուն հազար հինգ հարյուր երեսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, որը անհրաժեշտ է վճարել 900125003484 հաշվեհամարին:
  4. Սահմանել, որ օրինականացվող կառույցը գտնվում է ք․ Ծաղկաձոր , Գ․ Մագիստրոսի փողոց 13 բազմաբնակարան շենքի զբաղեցրած հողամասում և այդ հողամասը համարել անհատույց՝ բաժնային իրավունքով բնակարանների սեփականատերերին փոխանցված:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արա Մեսրոպյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց, թիվ 9
+374 60 703000
tsaghkadzor.kotayq@mta.gov.am, meria@tsakhkadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 52989338@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner