Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26-ի « Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի 2025 թվականի աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» » N 148 որոշման հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։ 2․ Առաջարկել համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություն և լրացում կատարելու առաջարկությամբ սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ 3․ Սույն որոշմումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։ |